Wednesday, May 17, 2017

Ես ներկայանում եմ

Մարդու կյանքը ի սկզբանե որոշումների անվերջանալի շղթա է: Ու չգիտես` որ տարիքից է մարդ սկսում վերջնական, հաստատուն որոշումներ կայացնել: Խոսքս մասնագիտական կողմնորոշման մասին է:
 Ասեմ`կրթահամալիրում եմ դեռ վաղ` մանկպարտեզի տարիքից: Ինչ տվեց կրթահամալիրը, ինչպես օգնեց`այլ թեմա է:

Wednesday, March 1, 2017

Իմ անհատական պլանը

Այս տարի կտրուկ փոփոխության ենթարկվեց 12-րդ դասարանցիների ուսումնական պլանը: Փոխվեց մեր օգտին, փոխվեց մեր ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Դեկտեմբերին հանձնեցինք ավարտական քննությունները, ու, թվում է, ավարտեցինք դպրոցը: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, դեռ հարկավոր է հաղթահարել«միասնական քննություն» կոչված դժվարության պատճառած խոչընդոտները: Պատրաստվում  եմ ընդունվել Ճարտարագիտական համալսարան, ուզում

Wednesday, December 14, 2016

Մամփրե Արքան նախագիծ

Մամփրեն 80 տարեկան մարդ էր, բայց նոր-նոր էր սովորում տառերը: Իր թոռնուհին էր սովորեցնում իրեն, չնայած, որ նա Հայոց այբուբենը անցել էր Տեր Հարությունի հետ մինչև պատերազմ գնալը: Մամփրեն իր տետրում գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Նա պնդում էր, որ Մեսրոպյան տառերը սուրբ են և պետք է գրվեն կարմիրով: Մամփրեն, երբ վերջացրեց բոլոր տառերը, իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ: Նա շատ հետաքրքիր մարդ էր: Նա նաև Հայոց գրերը շատ էր սիրում, հարգում, մեծարում, պաշտում: Մի օր, երբ թերթում կարդում է այն մասին, որ իր հարևան Ծաղիկը մանկուց երազել է դառնալ կթվորուհի, սաստիկ հերսոտում է, քանի որ  նա մանկուց երազել էր դառնալ պարուհի, ուսուցչուհի, բայց ոչ կթվորուհի: Նա բարկացավ, որ Մեսրոպ Մաշտոցի զինվորներին՝ այսինքն գրերին, ստիպել են սուտ բաներ գրել: Այս ամենը ցույց է տալիս Մամփրեի վերաբերմունքը Հայոց տառերի հանդեպ:

Մխիթար Սեբաստացի նախագիծ

 Մխիթար Սեբաստացին  մանուկ հասակից անցել է կրոնական ուղության: Նա տասնհինգ տարեկանից ձեռնադրվում է որպես սարկավագ: Իսկ Սայաթ ովան մանուկ ժամանակվանից սիրել է երգը և երաժշտությունը: Նա անցնում է աշուղական կյանքինՆա 30 տարեկանում եղել է Վարպետ աշուղ: Մխիթար Սեբաստացու կյանքը ավելի դաժան է եղել նա եղել է ծառա փաղչել է տարբեր երկրներ, հետո հիմնավորվել սուրբ Ղազար կղզում, հետո կնքել են նրան քահանա, նա այստեղ  բացում է տպարան և իր գրքերն ու աշխատությունները, կրոնական բովանդակությամբ, տարածում տալիս: Իսկ Սայաթ Նովային բռնությամբ դարձնում եմ քահանա և նրան անվանում Տեր Ստեփանոս: Նա զբաղվել է <<Մատյան Ողբերգություն>>  և նա հանգրվան է գտել Թիֆլիսի Սուրբ Գևորգ վանքում, այնտեղից ել նրա խաղաղերը, երգերը լայն տարածում են գտել:  Մխիթար Սեբաստացու աշխատություները եղել են աղոթամատյաներ, վարքաբանություն, մեկնություններ:
Նրան անվանել են նաև Լուի Աստվածընծաորովհետև Ֆրանսիան երկար ժամանակ թագաժառանգ չուներև բոլորն անհանգստանում եինԻնքնամփոփ էրլրջախոհզուսպ և չեր սիրում ցույց տալ իր զգացմունքներըՁգտում էր ամեն ինչի մեջ խորամուխ լինելանձամբ վերահսկել բոլոր գործերըՀիանալի խոսում էր իսպաներենԻտալերենԲարեկիրթ էր:  Գիտեր ծույլ թագավորների ճակատագիրըուստի աշխատում էր մեծ նվիրումով: <<Թագավորել նշանակում է աշխատել>> - գրել է նա իր հուշերումՍիրում էր շփվել հպատակների հետՎերսալի արքունիքի մուտքն ազատ էրև հեշտությամբ կարելի էր հանդիպել թագավորին , խնդրանքներ ներկայացնել:

Մուշեղ Գալշոյան նախագիծ

Մուշեղ Գալշոյանը իմ ճանաչ ամենահետաքրքիր գրողներից է։ Գալշոյանի պատվածքների հերոսները հիմնականում չափազանց զգացմունքային և համառ կերպարներ են։ «Կանչը» ստեղծագործության մեջ Գալշոյանը պատմում էր մի հերոսի մասին, ով տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա և շարունակել էր նրան սիրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Այս պատմվածքը մեզ շատ բան է սովորեցնում։ Պատմության մեջ տեսա շատ զգացմունքներ՝ սեր, ուրախություն, հեռավորությունից եկող ցավ, մանկության կարոտ և այլ։ Զորոն, որպես կերպար շատ բարի էր, բայց և իր կերպարի մեջ նկատեցի մի կաթիլ էգոիզմ՝ նա իրենն էր համարում այն ամենը ինչ նրան դուր էր գալիս, Ալեի հատվածները այստեղ այդքան էլ շատ չեն, սակայն իր հատվածներից էլ կարողացա հասկանալ, որ նա նույնպես շատ բարի է, սակայն չկարողացա պարզ հասկանալ, արդյո՞ք Ալեն կարոտում ու հիշում էր Զորոյին։

Չարլի Չապլին նախագիծ

Չարլզ Սպենսեր Չապլին  (1889 –1977: Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ 
Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում ՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ , որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայ ի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918 -ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։
1919 -ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝«Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը ՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում ՝ «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։


Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։


  1. Նամակը կարողեք կարդաք այստեղ 

http://www.armblog.net/2012/01/blog-post_31.html

Tuesday, November 22, 2016

Ավետիք Իսահակյան

Իսահակյան
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։1919-1921 թթ., 
Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։
1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[8]։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Լիլիթ վերլուծություն
Ինձս շատ դուր եկավ պատմվածքը: Աստված ստեղծեց Լիլիթին որպեսզի Ադամը մենակ չլինի, Լիլիթը լինի Ադամի կյանքի ընկերը:Ադամը պաշտում էր Լիլիթին, սակայն արդյոք ճիշտ կլիներ, որ Լիլիթը չսիրելով Ադամին ապրեր նրա հետ մեկտեղ: Մենք չենք կարող հետևություններ անել Լիլիթի մասին,քանի դեռ չգիտենք, թե նա ինչպես է ծանոթացել ստանային և ինչ է եղել այն ժամանակ, երբ նրանք ուղեվորվեցին երկիր: Հատկանշական է,որ Իսահակյանը երկիրը պատկերացնում է, որպես Սատանայի ապաստան: Մենք գիտենք,որ հետագայում արգելված պտուղը ուտելու համար, Աստված պատժում է Ադամին և Եվային Երկիր,բայց չպետք է մոռանալ,որ Երկրում էին նաև Լիլիթը և Սատանան: Հետևություն կարելի է անել, որ սրանով Իսահակյանը փորձել էր ցույց տալ, որ Երկրում ապրող մարդիկ կարող են լինել և չար և բարի: Աստծու կողմից ստեղծված երկրորդ կինը՝ Եվան, իմ կարծիքով կատարյալ գործիք էր, քանի որ նա Ադամի համար Լիլիթի պատճենն էր: